National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.05.2014
Կարեւորվեց արդյունավետ համագործակցության շարունակականությունը
1 / 1

Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապպիին, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերին, GIZ կազմակերպության երեւանյան մասնաճյուղի տնօրեն Դագմար Բոթին եւ ֆինանսական կառավարման ծրագրի տնօրեն Դավիթ Ֆրանցրեբին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորեց Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցությունը: Նա բարձր գնահատեց ԵՄ աջակցությունը, որն ուղղված է Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը եւ այլն:

Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան համոզմունք հայտնեց, որ Ազգային ժողովի հետ ձեւավորված սերտ համագործակցությունը շարունակական կլինի: Նա կարեւորեց «Վերահսկիչ պալատի» մասին օրենքի փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել եւ համատեղ աշխատել, որպեսզի այն ամբողջությամբ համապատասխանի ԻՆՏՕՍԱԻ-ի  (Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպություն )չափանիշներին: ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը կարեւորեց օրենքի լրամշակումը եւ նույնպես փորձագիտական օժանդակության պատրաստակամություն հայտնեց:

ԱԺ նախագահը կարեւորեց «Վերահսկիչ պալատի» մասին օրենքի բարեփոխումները եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը՝ նշելով, որ բյուջետային վերահսկողությունը կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր գործիքներից է: Գալուստ Սահակյանն անհրաժեշտ համարեց ԵՄ եւ միջազգային կառույցների հետ Ազգային ժողովի համագործակցության խորացումը, համատեղ ծրագերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am